Ակնթարթային որոշումները նույնքան արդյունավետ են, որքան երկար ժամանակահատվածում կայացվածները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 20:02

Կյանքում կարևոր որոշում կայացնելիս մեզնից շատերը երկար մտածում են՝ նախքան ընտրություն կատարելը:
Սակայն նոր հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ սա լուծում գտնելու լավագույն տարբերակը չէ: Փոխարենը պետք է վստահել ինտուցիային և արագ որոշում կայացնել:
Պորտուգալացի հետազոտողները պարզել են, որ պահի տակ կայացված որոշումները նույնքան արդյունավետ են, որքան երկար ժամանակահատվածում կայացավածները:
Առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ նրանք տարբեր խնդիրներ լուծելիս նույնքան արդյունավետ ակնթարթային որոշումներ են կայացրել, որքան որոշակի ժամանակ անց:
Այս փորձի ղեկավար նեվրոկենսաբան, պրոֆեսոր Մայնեն հայտնել է, որ որոշումների բազմաթիվ տեսակներ գոյություն ունեն և նրանցից ոմանց ընտրության համար երկար ժամանակ մտածելը անօգուտ է. ավելի լավ է անել այնպես, ինչպես հուշում է ինտուիցիան:
Նա նաև նշել է, որ առնետների վրա իրականացված փորձերը լավագույն տարբերակն են որոշելու համար, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում ինտուիտիվ որոշումներ կայացնելիս:
Պրոֆեսորի տեղեկություններով՝ այս թեմայի շուրջ Լիսաբոնի չբացահայտված իրողությունների Չամփալիմոդ կենտրոնում տարբեր փորձեր են կատարվում, որոնք հրապարակվում են Neuron գիտական ամսագրում:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply