Դավութօղլուն հրաժարական կտա, եթե ընդդիմությունը ապացուցի, որ Իսրայելի հետ գաղտնի բանակցություններ է վարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 17:57

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մասնակցելով թուրքական հեռուստաընկերություններից մեկի “Քաղաքական հրապարակ” ծրագրին, պատասխանել է Իսրայելի`Թուրքիայից ներողություն խնդրելու վերաբերյալ հարցերին: Վերջինս հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ և հեռանալ քաղաքականությունից, եթե թուրքական ընդդիմությունն ապացուցի, որ ինքը գաղտնի բանակցել է Իսրայելի հետ, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:

Դավութօղլուն նշել է, որ Իսրայելը ներողություն է խնդրել բացառապես թուրքական կողմի ճնշումների, այլ ոչ գաղտնի բանակցությունների արդյունքում։

“Թող ընդդիմությունն ապացուցի, որ Քաթարում Իսրայելի հետ գաղտնի համաձայնագիր եմ ստորագրել։ Եթե ապացուցի, որ նման հանդիպում է եղել, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ և հեռանալ քաղաքականությունից”,-ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ “Մավի Մարմարա” նավի միջադեպի կապակցությամբ անցյալ շաբաթ Իսրայելը ներողություն էր խնդրել Թուրքիայից և փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն հայտնել։

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply