Վրաստանում հակատանկային ականի վրա պայթել է ԵՄ դիտորդների շարասյան մեքենան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2009 15:57

ԵՄ դիտորդների շտապօգնության մեքենանԿիրակի Վրաստանում հակատանկային ականի վրա պայթել է ԵՄ դիտորդների շտապօգնության մեքենան, որն ուղղեկցում էր առաքելություն իրականացնող խմբին:

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյաների` միջադեպը տեղի է ունեցել աբխազական սահմանից ոչ հեռու գտնվող Մուժավա գյուղում:

Պայթյունի հետևանքով զոհվել է ավտոմեքենայի վարորդը: Մեքենայում գտնվող բժիշկը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

RIA Novosti գործակալություն

Լուսանկարը` AFP

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply