Ադրբեջանում ոստիկանները հարստանալու նոր միջոց են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 17:42

Ադրբեջանի Իսմայիլիի շրջանի ոստիկանները գումար վաստակելու նոր միջոց են գտել. իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ ուսումնասիրում են Իսմայիլիի շրջանում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ տեսանյութերը, կադրերում երևացող անձանց հերթով կանչում են բաժանմունք, և ազատ են արձակվում միայն 1000 մանաթ կաշառք վճարելուց հետո, հաղորդում է “Musavat.com” կայքը:

Նշենք, որ խոսքը 2013թ. հունվարին Իսմայիլիի շրջանի այդ ժամանակվա ղեկավար Ջանիմ Ալեքփերովի հրաժարականի պահանջով սկսված բողոքի ակցիաների և դրան հաջորդած անկարգությունների մասնակիցների մասին է:

Հավելենք, որ 2013թ. փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իսմայիլիիում սկսված բողոքի ակցիաների պատճառով պաշտոնից հեռացրել էր Նիզամի Ալեքփերովին և շրջանի նոր ղեկավար նշանակել Միրդամյաթ Սադիգովին:  Սադիգովը մարտի 16-ին հանդիպել էր Իսմայիլիի բնակիչների հետ ու խոստացել, որ ամեն ինչ անելու է շրջանում  կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply