Փհենյանը պլանավորում է Վաշինգտոնին, Սան-Դիեգոյին ու Հավայան կղզիներին հասցվելիք հարվածը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 16:55

Ինչպես երևում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած լուսանկարից, Կիմ Չեն Ինը խորհրդակցություն է անցկացնում  զինվորականների հետ, նրա թիկունքում հրթիռակոծման պլանն է: Իսկ քարտեզի վրա մակագրված է`”ԱՄՆ-ի ցամաքային մասի վրա հարվածի պլան”:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մտադիր են հրթիռակոծել Վաշինգտոնը, Հավայան կղզիները (Պեռլ Հարբորն) և Սան Դիեգոն, ինչպես նաև Տեխասում որոշ նպատակակետեր:

ԿԺԴՀ  իշխանությունների պաշտոնական հայտարարություններում ասվում է, որ Փհենյանը պատրաստվում է հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ-ին`  ի պատասխան  “ամերիկյան իմպերիալիստների “ կողմից Հյուսիսային Կորեայի սուվերենության լուրջ խախտման:

Հարավկորեական “Ռենհափ” գործակալությունը հայտնում է, որ ԿԺԴՀ հրթիռակայանների մոտ մեծ ակտիվություն է նկատվում:  Փհենյանը սպառնում է և ԱՄՆ-ին, և Հարավային Կորեային,  տվյալ պահին այնտեղ անցկացվող զորավարժությունների պատճառով, որոնցում ներգրավված են միջուկային մարտագլխիկներ կրող B-2 ինքնաթիռներ: Նման ռմբարկուներ առաջին անգամ են  բարձրացվում թերակղզու երկինq:  Իսկ Հյուսիսային Կորեան իսկույն իր մարտավարական հրթիռները   կարգի բերեց ու հայտարարեց, որ զինվորները պատրաստ լինեն ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա  մեծ հեռավորության հրթիռներ արձակելու:

Դեռևս մարտի 21-ին ԿԺԴՀ գերագույն հրամանատարության ներկայացուցիչը հայտնել էր, որ սադրանքի դեպքում Փհենյանը հնարավոր է հրթիռային հարձակում կատարի  Գուամում ու Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազների ուղղությամբ: Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելն էլ այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է լրջորեն դիտարկել Հյուսիսային Կորեայի սպառնալիքներն ու պատասխանել դրանց:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգ է ԿԺԴՀ-ի դեմ որոշ երկների կողմից ձեռնարկվող գործողությունների պատճառով:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply