Ապստամբները Դամասկոսի համալսարանում 15 ուսանողի են սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 16:58

Այսօր Դամասկոսի համալսարանում ապստամբների նետած նռնակի պայթյունից մահացել է 15 ուսանող:

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդը տեղեկացրել է, որ ականանետը սպանել է 13 մարդու` առանց պարզաբանելու, թե ով է նետել ռումբը:

Որևէ ընդդիմադիր խմբավորում դեռևս չի ստանձնել պատասխանատվությունը պայթյունի համար և ոչ էլ հերքել լուրը:

Փորձելով վերջ տալ նախագահ Բաշար ալ-Ասսադի ընտանիքի չորս տասնամյակ տևած իշխանությունը, ապստամբները այս շաբաթվա ընթացքում կիսաշրջան են կազմել մայրաքաղաքի շուրջ և տարբեր ծայրերից գրոհումներ են կազմակերպում:

Իշխանության և ապստամբների միջև երկամյա մարտերից մոտ 70 հազար մարդ է սպանվել:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply