Վաղը Հաղթանակի զբոսայգում 60 ծառ կտնկվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2013 17:25

Վաղը` մարտի 30-ին Հաղթանակի զբոսայգում ծառատունկ տեղի կունենա: Համահայկական Բնապահպանական Ճակատը զբոսայգու հարավային լանջի մի հատվածում կտնկի 60  սոսի` հետագայում խնամելու պայմանով:

«Սուրբ հարության տոնին ընդառաջ` հրավիրում ենք մասնակցելու ծառատունկի:          Հանդիպում ենք մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին Հաղթանակի զբոսայգու մուտքի մոտ:

Ծառատունկերը լինելու են շարունակական`ինչի միջոցով փորձելու ենք շատացնել մեր սիրելի Երևանի ծառապատ հատվածները:   Եկեք հարմար զգեստով, սպորտային ոտնամաններով, կանաչ բանդանաներով, հեծանիվներով, ուրախ երգերով ու բարձր տրամադրությամբ : Ձեր հետ ունեցեք նաև աշխատանքային ձեռնոցներ՝ հողի հետ շփվելու համար»,- ասված է Համահայկական Բնապահպանական Ճակատի հաղորդագրության մեջ:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply