ԱՄՆ-ն նոր քարոզարշավ է սկսում ծխելու դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 16:48

Ամերիկայի առողջապահության ոլորտի մասնագետները ծխելու դեմ նոր պայքար են սկսել:

Նոր քարոզարշավը խրախուսում է ծխողներին վերջ տալ այդ սովորույթին՝ ներկայացնելով մի շարք ծխողների անձնական այնպիսի պատմություններ, ինչպիսիք են ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները և այլն:

«Այս քարոզարշավը խնայում է առողջությունն ու գումարը՝  մարդկանց ներկայացնելով ծխելու վերաբերյալ բազմաթիվ փաստեր», – ասել է ԱՄՆ – ի առողջապահության նախարար Քեթլին Սեբելիուսը:

Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած նմանատիպ քարոզարշավից հետո առողջապահական ծառայության համար հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է ՝ հասնելով 200,000-ի:

Առողջապահության մասնագետների կարծիքով քարոզարշավը կարող է տասնյակ հազարավոր մարդկանց համար դառնալ ծխելը դադարեցնելու խթան:

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply