Թուրքիան ցանկանում է նոր մզկիթ կառուցել Աջարիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 16:39

Մարտի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վրաստան այցի ընթացքում Բաթումիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Աջարիայում ևս մեկ մզկիթ կկառուցվի, հաղորդում է “Contact” կայքը:

“Աջարիայում շուրջ 100 հազ. մուսուլման է բնակվում, որոնք Վրաստանի քաղաքացիներ են և ցանկանում են մզկիթ ունենալ: Բիձինա Իվանիշվիլին ստանձնել է այս հարցի պատասխանատվությունը: Հույս ունեմ` Վրաստանում մզկիթ կկառուցվի”, -ասել է Դավութօղլուն:

Նրա խոոսքով՝ թուրքական կողմն իր հերթին  իրականացնելու է Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանների վերականգնումը:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Վրաստան էր մեկնել` մասնակցելու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply