Ալավերդիի և Արցախի հավաքականներն առջևում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2013 15:11

Երևանում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի երկրորդ տուրում ուշադրության կենտրոնում էր հատկապես երկու հանդիպում: Դրանք այն թիմերի մասնակցությամբ էին, որոնք մեկնարկում  հաղթանակներ էին տարել: Եվ ահա, Ալավերդիի և Արցախի հավաքականներին  հաջողությունը կրկին ուղեկից էր:

Ալավերդցիները և արցախցիներն առավելության հասան  ՀՄԴ-ի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ հանդիպումներում գրանցվեցին 35:34 (21:16), 36:29 (20:9 )հաշիվները : Ընդ որում, երկու խաղերև էլ ընթացան փոոփոխակի հաջողություններով և դրանցում լարվածությունը պահպանվեց մինչև ավարտը:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Վանաձոր – Հրազդան` 29:9 (16;2), Աջափնյակ – Շենգավիթ 2` 36:16 (20:9):

Հավելենք, որ այսօր կայացավ 10 թիմերի մասնակցությամբ անցկացվող առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Այսպիսով, անցկացրած երկու խաղից հետո, վաստակելով 4-ական միավոր, Ալավերդիի և Արցախի հավաքականները գլխավորեցին առաջին և երկրորդ խմբերի մրցաշարային աղյուսակները:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply