Մարմնավաճառ բրիտանուհին իր ծառայություններն է գովազդել եկեղեցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 15:14

Բրիտանական Քենթ կոմսության եկեղեցիներից մեկի ծխականներն ապշել են տեսնելով, թե ինչպես է Համացանցում Ջեմմա անունով  հայտնի մարմնավաճառը սեքս ծառայությունների գովազդ արել տաճարի ներսում: Նա մերկ պառկել է  զոհասեղանին ու գռեհիկ պահել իրեն:

Սբ Բարդուղիմեոս եկեղեցու  հոգևորականը կատարվածը մեկնաբանել է հետևյալ կերպ.”Մարմինը գեղեցիկ բան է, սակայն հարկավոր է իմանալ այն ցուցադրելու ճիշտ ժամանակն ու տեղը”:

Ի դեպ, 22-ամյա Ջեմման համացանցում տեղադրած լուսանկարներում  խաչերի ու տապանաքարերի հարևանությամբ է :

Սուրբ հայր Ջոն Լինչը հայտարարել է, որ ցնցվել է այդ աղջկա համարձակությունից.” Այդ աղջիկը ոչ մի սրբություն չունի: Ցավոք, տվյալ իրավիճակը բնորոշ է ժամանակակից հասարակությանը: Ես տխուր եմ, որ նա չի մտածել մարդկանց մասին… եկեղեցին ուրախության ու երկրպագության համար է, սակայն այն հասարական վայր չէ փոստի նման: Մեր տաճարները բաց են բոլորի առջև, սակայն մենք սպասում են, որ մեր այցելուները հարգանքով կվերաբերեն այն տեղին, որտեղ գտնվում են”:

Ջեմմային կպատժեն, թե ոչ` չի հայտնվում:

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply