Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2013 14:59

Այսօր Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում պայքարը կշարունակեն շախմատի աշխարհի  չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցները:12-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Ուժերը կչափեն նաև Մագնուս Կառլսեն-Վասիլի Իվանչուկ, Բորիս Գելֆանդ-Պյոտեր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:

Հիշեցնենք, որ  Արոնյանն ունի  6,5 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջատարը Կառլսենն է` 7,5 միավոր: Նրան հաջորդում է Կրամնիկը` 7 միավոր: Չորրորդ տեղում  է  Սվիդլերը`  5,5 միավոր: 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցնում են  Գելֆանդը, Գրիշչուկը` 5-ական միավոր: Ուկիաինայի ներկայացուցիչ Իվանչուկն ունի 4 միավոր: Աղյուսակը եզրափակում է  Ռաջաբովը` 3,5 միավոր:

Հավակնորդների մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply