Կամերունի մազոտ գորտը “Իքս մարդիկ” ֆիմի հերոսի բարեկամն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 14:09

Կամերունը մի տեղ է ,որտեղ կարելի է  հանդիպել անսովոր էակների: Օրինակ` դրանցից է տեղի կենդանական աշխարհի ամենավառ ներկայացուցիչը` մազոտ գորտը, որը Ռոսոմախա մուտանտի նման (“Իքս մարդիկ”), ունակ է սեփական ոսկրերը կոտրել ու դրանցից ճանկեր աճեցնել:

Այդ երկկենցաղի անունը  Trichobatrachus robustus է: Հետազոտողների խոսքերով, գորտը, որը կատվի պես  կարող է ճանկռտել, այդ վարքագիծն է դրսևորում ինքնապաշտպանության նպատակով: Հարվարդի համալսարանի կենդանաբան Դևիդ Բլեքբեռնն ասում է, որ նման հատկությունը հանդիպում է նաև սալամանդրի մոտ, որոնք նույնպես  անհրաժեշտության դեպքում կարողանում են դուրս հանել կողոսկրերից կտորներ` պաշտպանական ատամիկներ ստեղծելու համար: Սակայն այս մազոտ գորտի  կիրառած մեխանիզմը շատ յուրահատուկ է:

Նախ, այս երկկենցաղի երկարությունը հասնում է մինչև 11 սմ, արուներն ավելի խոշոր են լինում: Ճանկերը , որ նա ձևավորում է սեփական  կողերից, տեղակայված են ոտքերի մատների  վրա: Իսկ  կողերն այդպես էլ դուրս ցցված են մնում մաշկից: Ի տարբերություն էգերի, արուների մոտ նման սև ատամիկներ կան նաև թաթի առջևի մասում: Սակայն  այդ սուր ելուստներն ինքնապաշտպանության համար չեն ,այլ, զուգավորման ժամանակ էգի դիրքը կայունացնելու համար են:

Առաջին անգամ այս գորտերին նկարագրել է բելգիացի կենդանաբան Ջորջ Բուլանժը  1900-ականներին: Անսովոր այդ կենդանատեսակը հայտնաբերվել էր ներկայիս Կոնգոյի Հանրապետության տարածքում: Կամերունի բնիկները հավատում են, որ մազոտ գորտերը երկրի վրա են հայտնվում անմիջապես երկնքից ու անզավակ ընտանիքներին օգնում են սերունդ ունենալ:

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply