Հռոմի պապ Ֆրանցիսկը լվացել և համբուրել է 12 բանտարկյալի ոտքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 13:40

Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկը Սուրբ Զատիկի նախօրեին՝ Ավագ հինգշաբթի օրը, ըստ ավանդության, այցելել է Հռոմի «Casal del Marmo» ուղղիչ գաղութ: Պապը լվացել և համբուրել է 14-ից 21 տարեկան 12 բանտարկյալների ոտքերը: Ընդհանուր առմամբ ուղղիչ կենտորնում գտնվում է 46 երիտասարդ: Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքը, որ վերոնշյալ 12 բանտարկյալների շարքում եղել են և՛ ուղղափառներ, և՛ մուսուլմաններ, ինչպես նաև առաջին անգամ երկու աղջիկ:
Այս արարողությունը Հիսուս Քրիստոսը կատարել է խաչելությունից առաջ՝ լվանալով իր 12 աշակերտների ոտքերը: «Ոտքերի լվացման խորհուրդը ծառայելն է: Օգնե՛ք իրար, Հիսուսը մեզ այդպես է պատվիրել: Ահա այսօր իմ արածը նրա պատվերի կատարումն է: Սա սրտանց եմ անում, քանի որ որպես մի հոգևոր առաջնորդ իմ պարտականությունը ձեզ ծառայելն է»,-նշել է Պապ Ֆրանցիսկը:
«Radikal»-ը հաղորդում է, որ ոտլվայի արարողությունից հետո Հռոմի պապը յուրաքանչյուր բանտարկյալի զատկի մեկական ձու է նվիրել՝ կոչ անելով երբեք չկորցնել հույսը: Հետաքրքրական է, որ նախորդ պապերը այս արարողության համար Քրիստոսի 12 աշակերտների ներկայացուցիչներին ընտրում էին եկեղեցու սպասավոր հոգևորականներից:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply