Թո՛ղ փոխեն թուրքական դրոշի անունը. Հիլալ Քափլան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 13:37

Անցած շաբաթ Թուրքիայում՝ մասնավորապես քրդաբնակ շրջաններում նշվող Նովրուզի տոնակատարությունների ընթացքում թուրքական դրոշի բացակայությունը լայն քննարկումների առիթ էր հանդիսացել:
Ահա «Radikal»-ը գրում է, որ հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում թուրքական «Yeni şafak» թերթի սյունակագիրներից Հիլալ Քափլանը անդրադարձել է այս թեմային: Նա ասել է, որ Նովրուզը երբեք էլ չի նշվել որպես ազգային տոն, ասել է. «Բոլորի գրպանում էլ թուրքական դրոշ կա և արդեն օրակարգ պետք է գա «թուրքական դրոշի» անունը փոխելու հարցը, օրինակ՝ ինչպես ասել է հարգելի Սելահադդին Դեմիրթաշը, այն կարող է «պետական դրոշ» լինել»:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply