Երկու պատահար Երևան-Երասխ ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2013 12:28

Մարտի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին` Մարմարաշեն գյուղի հատվածում, «Պորշ Կայեն-Ս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Մարտի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 39-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի հատվածում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Վենտո»-ի վարորդը, 2 ուղևորները և «Մերսեդես-Բենց Ե-280»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1769 անգամ:
Print Friendly

Leave a Reply