Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 29, 2013 12:26

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների պայմանավորվածության համաձայն՝ մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:

Տեղեկանք: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում: 2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply