Խարդախությունների հեղինակը հայտնաբերվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 29, 2013 12:23

Մարտի 27-ին, ժամը 22.40-ին, Մեծամորի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին, չարաշահելով մի կնոջ վստահությունը, խաբեությամբ վերցրել է նրա «Նոութբուք» համակարգիչը՝ հաջորդ օրը վերադարձնելու պայմանով, սակայն այն վաճառել է անհայտ անձի:
Պարզվել է նաև, որ Գևորգ Ղ.-ն մարտի 15-ին չարաշահելով 20-ամյա մի աղջկա վստահությունը, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող համակարգիչների խանութից նրա անվամբ վերցրել է 260.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչ և իրացրել, իսկ մարտի 19-ին, կրկին չարաշահելով նույն աղջկա վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրան պատկանող մոտ 30 գ ոսկյա զարդերին:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական բաժին:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply