Թուրքական քաղաքական գործիչները շնորհավորում են քրիստոնյա աշխարհի և ժողովուրդների Սուրբ Զատիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 16:21

Քրիստոնյա աշխարհը այս կիրակի նշում է կարևոր տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը: Ահա Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կենտրոնական գրասենյակը, ինչպես նաև որոշ քաղաքապետեր «Ակօս»-ին են փոխանցել տոնի կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Մանավորապես Քեմալ Քլըչդարօղլուն այսպիսի ուղերձ է հղել.   «Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցների «Սուրբ Զատիկ» քրիստոնեական տոնը: Մաղթում եմ, որ այս տոնը խաղաղություն և առողջություն բերի նրանց, իրենց ընտանիքներին և մեր ողջ երկրին»: Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կենտրոնն էլ իր շնորհավորանքը հայերեն և քրդերն է ուղղել: Իսկ Սիիրթի քաղաքապետ Սելիմ Սաթաքը տոնի առիթով նշել է. «Քրիստոնյա աշխարհի սիրո և խաղաղության դեսպանը հանդիսացող Հիսուսը մեկ անգամ ևս կենդանացավ և մի նոր Զատկի տոն բերեց: Թո՛ղ շնորհավոր լինի քրիստոնյա ժողովուրդների համար կրոնական մի ծես համարվող այս տոնը: Հատկապես կարևոր է, որ 2013 թվականի Նովրուզի ժամանակ հնչած խաղաղության կոչերից անմիջապես հետո տոնվում է Զատիկը: Մաղթում եմ, որ այս տոնը խաղաղություն բերի քրիստոնյա աշխարհին և ժողովուրդներին, շնորհավորում եմ մեր քրիստոնյաների Զատկի տոնը:»

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply