Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծի շրջանակներում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 29, 2013 10:34

Այսօր` մարտի 29-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա անսամբլներով` ներկայանալով «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծի շրջանակներում:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման հիմանանպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանակներում իրական արվեստի` մասնավորապես  բարձրաճաշակ երաժշտության տարածումը:

Հատկանշական է, որ «Ուսանողական ֆիլհարմոնիայի» բացման հանդիսավոր արարողությունը նույնպես վստահվել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Երեկոյի ընթացքում կհնչեն Կարլ Դավիդովի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կոմիտասի / Սարգիս Ասլամազյանի, Աստոր Պիացոլլայի, Ռուբեն Ալթունյանի և Կառլոս Գարդելի ստեղծագործություններից:

Միջոցառման սկիզբը` ժամը 17:00:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply