Չեռնոգորիայում պաշտոնյային շանտաժի են ենթարկում սեքս տեսանյութով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 10:30

Չեռնոգորիայի պետական ֆինանսական հսկողության ծառայության ղեկավարը սեքսուալ հարաբերություններ է ունեցել մի կնոջ հետ, որի դեմ դատական գործընթաց է սկսել:

Չեռնոգորիայում բարձրաստիճան պաշտոնյա Միրոսլավ Իվանիշևիչը լուրջ աղմկահարույց պատմության մասնակից է դարձել.նախկին ընկերուհին համացանցում նրան վարկաբեկող տեսանյութ է տեղադրել:

Մարտի 16 և 17-ին ինտերնետ օգտատերը V.D.I. մակագրությամբ  YouTube-ում տեղադրել է  2 տեսանյութ, որոնցում  իրենց համատեղ “հանգիստն” է:

Սկանդալային տեսանյութում Չեռնոգորիայի նախկին վարչապետն ու երկրի ֆինանսական հսկողության պետական ծառայության ղեկավարը դիտողին է ներկայանում սպիտակեղենով: Կիսամերկ քաղաքական գործչին բջջային հեռախոսով տեսանկարահանող կինը չի զլացել մեկնաբանություններ անել: Տեսանյութում հստակ լսվում է,  թե ինչպես է կինն  ասում, որ այդ տեսագրության համար Իվանիշևիչը թանկ է վճարելու:

Ավելի ուշ նախկին վարչապետը հայտարարել է, որ կինը, որի անունը չի  հրապարակվում, հատուկ իրեն հանդիպում է նշանակել ու իր առանձնասենյակ եկել այդ կադրերն անելու:

Քաղաքական գործչի ինտիմ լուսանկարները մի ակնթարթում դարձել են հասարակայնության սեփականությունը ու քննադատության ալիք բարձրացրել բարձրաստիճան  պաշտոնյայի գործընկերների կողմից: Նրանց մեղադրանքներին ի պատասխան, Իվանիշևիչն ասել է, որ հանդիպումն աշխատանքային ժամին չի եղել ու, “իր խիղճը մաքուր “ է:

Մինչ տեսանյութը նորանոր դիտումներ էր ունենում, մամուլում այդ գործի առնչությամբ նորանոր փաստեր էին հայտնվում:

“Ես նրա դեմ դատական  պարզաբանումներ եմ սկսել մինչ այդ տեսանյութի հատնվելը համացանցում: Ու դա արել եմ իմ հայրության փաստը վիճարկելու համար: Կինը պնդում է, որ ինձնից երեխա ունի”:

Իվանիշևիչի խոսքով, դա առաջին անգամը չէ, որ սկանդալի հեղինակը փորձել է իրեն շանտաժի ենթարկել.կինը  պարբերաբար իրեն է զանգում սպառնալիքներով: Չեռնոգորյան հայտնի հրատարակություններից մեկը  ճշտել է, որ 2012-ի սեպտեմբերին Պոդգորիցայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել պաշտոնյայի ներկայիս կնոջը` տվյալ սեքս տեսանյութի հեղինակին ծեծելու համար:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply