ԱՄՆ-ում լվացքի հաբերով փոշին երեխաների համար մահացու վտանգ են համարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2013 9:56
Այն փոքրիկ երեխաները, ում շորիկները լվացվում են հաբերով լվացքի փոշով, լուրջ հիվանդություններով հիվանդանալու ռիսկի խմբում են:
Սպառման ապրանքների անվտանգության ամերիկյան հանձանժողովը կոչ է անում ծնողներին հրաժարվելու տվյալ մաքրող տեսակից, քանի որ այն կարող է երեխայի գիտակցությունը կորցնելու, կոկորդի այտուցի, դժվարացած շնչառության, քնկոտության ու փսխման պատճառ դառնալ:
Փորձագետների խոսքով, հագուստի լվացման հաբերը պետք է պահվեն որպես ռադիացոն վտանգավոր օբյեկտ, քանի որ այդ միջոցի` մաշկի վրա հայտնվելու դեպքում իսկույն ալերգիկ երևույթ է առաջանում, իսկ աչքի լորձաթաղանթ ընկնելիս անգամ կարող է տեսողության ժամանակավոր կորուստ առաջանալ:
Ավելի վաղ բրիտանացի հետազոտողները հայտնաբերել էին, որ անկողնային սպիտակեղենը կարող է առողջության վատթարացման պատճառ դառնալ: Եթե այն փոխվում է ասենք ամիսը մեկ անգամ, ապա զանազան մանրէների ու կտորի տիզերի բազմացման պարարտ միջավայր է ստեղծվում, որն էլ իր հերթին հանգեցնում է կրծքային հեղձուկի, քթըմպանաբորբի, էկզեմայի ու զանազան ալերգիաների առաջացման:






Facebook
Tweet This
Email This Post
