Պորտուգալիայի կառավարությանն անվստահության քվե է սպառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | մարտի 29, 2013 9:36

Մոտ ժամանակներում Պորտուգալիայի կառավարությունը  հնարավոր է ցրվի: Նախարարների կաբինետը`վարչապետ Պեդրու Պասուշ Կոելիյույի գլխավորությամբ, հնարավոր է անվստահության քվե  ստանա:

Համապատասխան առաջարկով է խորհրդարանում հանդես եկել Սոցիալիստական կուսակցությունը:

“Պորտուգալիան ներկայում իր պատմության ամենադրամատիկ պահն է ապրում: Ազգային էկոնոմիկան արդեն 3  տարի անընդմեջ գտնվում է ռեցեսիայի վիճակում.արտաքին պարտքը կազմում է  ՀՆԱ-ի 123,6 %, պետական բյուջեի  դեֆիցիտը հասել է 6,4%-ի, գործազուրկների թիվը 943 հազար է”,-ասվում է փաստաթղթում:

Սոցիալիստների` կառավարությանը ներկայացրած անվստահության քվեն խորհրդարանում կքննարկվի արդեն հաջորդ  շաբաթ:

Դիտվել է 1647 անգամ:

Leave a Reply