7 000 ամերիկացի հնարավոր է վարակված լինի ՁԻԱՀ-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 9:07

Թալսա քաղաքի բնակիչներին, որոնք բուժել են ատամները տեղի կլինիկայում, անհապաղ ՄԻԱՎ-ի, C և B հեպատիտի  թեսթ հանձնելու կոչ են արել:

Սքոթ Հարրինգթոնի կլինիկայում խախտել են սանիտարական նորմերը.միանգամյա ասեղները օգտագործվել են կրկին, բժշկական սարքավորումներն անհրաժեշտ կերպով չեն մշակվել, իսկ նյութերն էլ կիրառվել են առանց անհրաժեշտ թույլտվության:

Կասկածներն ատամնաբույժի նկատմամբ առաջացան այն ժամանակ, երբ հիվանդներից մեկի մոտ հայտնաբերվեց հեպատիտ C և ՄԻԱՎ: Բժիշկն իսկույն փակեց կլինիկան ու հիմա համագործակցում է քննիչների հետ: Տեղի իշխանությունների հաշվարկով, կլինիայում կարող է վարակված լինել մինչև 7 000 մարդ:

Դիտվել է 5231 անգամ:
Print Friendly

Leave a Reply