Գուանտանամոյի պահակային ուժերի հրամանատարը՝ ի պատասխան բանտարկյալների բողոքների, հայտնում է, որ բանտի ջրի հետ ամեն ինչ կարգին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 7:59

Գուանտանամոյի բանտի պահակային ուժերի հրամանատարը հայտնում է, որ բանտի ջրամատակարարման հետ ամեն ինչ կարգին է՝ չնայած բանտարկայլը հակառակն է պնդում:
Գնդապետ Ջոն Բոգդան հայտնում է, որ ջուրը աղտահանվում է Կուբայի ԱՄՆ բազայում և ամիսը առնվազն մեկ անգամ ստուգվում է ապահովության համար: Նա նաև նշում է, որ ինքը ամեն օր խմում է այդ նույն ջրից:
Հինգշաբթի կառավարությունը հայտ է ներկայացրել Վաշինգտոնի դաշնային դատարան՝ ի պատասխան բանտարկայլների պնդումների, որ իրենց արգելում են ջուր խմել և ցուրտ պայմաններում են պահում հացադուլի համար պատժելու նպատակով: Զինվորականները ժխտում են այս պնդումները՝ հայտնելով, որ բանտարկյալներին նույնիսկ շշալցված ջուր են տալիս:
Զինվորականների տվյալներով՝ բանտի 166 բանտարկայլներից 33-ը հացադուլ են հայտարարել:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply