Չինացի ընտանիքները բնակարանների բացակայության պատճառով արդեն տաս տարի է բնակվում են բեռնատարների մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 23:45

Չինացի միգրանտ ընտանիքները տների բացակայության պատճառով ստիպված են ապրել հին բեռնատարների մեջ:
Շանհայի ծայրամասում բնակվող այս մարդիկ իրենց մետաղյա բնակարանների համար ամսեկան վճարում են 50 ֆունտ ստեռլինգ:
Վերջին տասնամյակի ընթացքում բազմաթիվ չինացիներ գյուղերից տեղափոխվել են արագ զարգացող քաղաքներ, սակայն անշարժ գույքի արժեքի բարձրացման պատճառով ի վիճակի չեն բնակարան ձեռք բերել:
Կառավարության մշակած փաստացի գրանցման համակարգով՝ ոտնահարվում են նաև նրանց առողջությանը հետևելու և կրթական իրավունքները:
Բնակիչներից ոմանք հայտնում են, որ բեռնատար վագոններում բնակվում են արդեն 10 տարի:
Բեռնատարի վագոնները պատկանում են մոտ 70 տարեկան մի մարդու, ով դրանք գտել էր ճանապարհին՝ լքված վիճակում:
Բնակիչները հայտնում են, որ վագոնները ունեն դռներ, պատուհաններ, էլեկտրականություն և ջուր:
Լին՝ բնակիչներից մեկը, հայտնում է, որ ինքը իր 15 մետր քառակուսի տունը բաժանել է երկու մասի՝ մի մասը վերածելով փոքրիկ սուպերմարկետի, որտեղ վաճառում է առաջի օգտագործման պարագաներ, իսկ երկրորդ մասը հյուրասենյակն է, որտեղ տեղակայված է մահճակալ, բազմոց և նույնիսկ հեռուստացույց:
Մեկ այլ բնակիչ հայտնում է, որ վագոնների տերը նույնիսկ խղճացել է մի քանի միգրանտ աշխատողների, ովքեր իրենց գոյությունը պահում էին աղբանոցներից ուտելիք հավաքելով, և նրանց շատ էժան գնով վագոն է տրամադրել:
Լին նշում է, որ երբ իրեն հարցնում են, թե ինչպես է ապրում վագոնում, ինքը պատասխանում է, որ բավականին լավ, քանի որ երբեք չի բնակվել քաղաքի բնակարում:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply