Լևոն Արոնյանը կրկին սայթաքեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2013 22:27

Լոնդոնում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 41-րդ քայլին իրեն պարտված ճանաչեց  ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ հանդիպումում: Լևոնն այս ստուգատեսում երկրորդ անգամ սայթաքեց և փչացրեց իր գործերը: Արոնյանը զիջել էր նաև Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին, և այժմ նա  6,5 միավորով երրորդ հորիզոնականում է։  Նորվեգացի Մագնուս Կառլսենը  ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ ոչ-ոքի խաղաց և առաջինն է`  7,5 միավոր։ 7 միավորով երկրորդ տեղում է  Վլադիմիր Կրամնիկը: Ռուսաստանցի գրոսմայստերը հաղթեց  ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին։

12-րդ տուրում  Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի  Կրամնիկի հետ։

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply