127կգ կշիռ ունեցող ուելսցին իր ֆուտբոլային հմտություններով դարձել է YouTube-ի վերջին սենսացիան (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 22:19

127 կգ կշիռ ունեցող ուելսցին, ցուցադրելով իր անկրկնելի ֆուտբոլային հմտությունները, դարձել է YouTube-ի վերջին հիթը:

Գաղտնի նկարահանած հոլովակում 50-ամյա Անդրյու Քասիդին այնպես է մարզական հնարքներ կատարում, որ բազմաթիվ ատլետիկ կառուցվածքով տղամարդիկ կերազեին դրանք կատարել:

Տեսահոլովակը դիտվել է մեկ միլիոն անգամ, իսկ հերոսը ստացել է հաջորդ ամիս Դուբայում կայանալիք աշխարհի ազատ ոճի ֆուտբոլի մրցաշարի բացման արարողության մասնակցության տոմս:

2002թ-ին կորցնելով իր ձկնորսի աշխատանքը՝ Անդրյուն սկսել է ամեն օր երկու ժամ պարապել:

Սկզբից կարծում էին, թե հոլովակը կեղծ է, սակայն տղամարդը բազմաթիվ հարցազրույցներ է տվել իր գաղտնի տաղանդի վերաբերյալ:

Նա նշել է, որ ինքը, չնայած իր գիրությանը, արագաշարժ է, ինչպես նաև կարողանում է շատ լավ կորդինացնել, հավասարակշռել և հաշվարկել իր ձեռքի, աչքերի շարժումները:

Ազատ ոճի մրցաշարի կազմակերպիչները ոչ միայն Քասիդիի համար հրավիրատոմս են ուղարկել, այլև գնել են առաջին կարգի ինքնաթիռի տոմս, նրան կտեղավորեն 5 աստղանի լյուքս հյուրանոցում և յուրաքանչյուր օր նրան կտան 200 ֆունտ ստեռլինգ:

Մրցումների կազմակերպչական խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ նա սենսացիա է, և պարզապես անհնար է նրանից հայացքդ հեռացել:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply