Միաչքանի մեխանիկը զոմբիի կարիերա է անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 17:44

Ամերկացի Բիլլի Օուենը, որը քաղցկեղի պատճառով կորցրել է աչքը, թողել է հիմնական մասնագիտությունը ու աշխատում է որպես պրոֆեսիոնալ դերասան: Օկլահոմայի բնակչին ոչ միայն հաջողվեց հաղթահարել մահացու հիվանդությունը, այլև դրա շնորհիվ կյանքում նոր իմաստ գտնել:

2009-ին նրա մոտ հայտնաբերեցին  սինոնազալ քաղցկեղ, որի դեպքում ախտահարվում է քթի խոռոչը:

“Ես  տանջվում էի գլխացավից, չէի կարողանում նորմալ շնչել, աջ քթանցքս միշտ փակ էր: Ինձ թվում էր, թե ընդամենը հայմորիտ ունեմ, սակայն, բարեբախտաբար, կինս ստիպեց հետազոտվել”:

Բժշկի ախտորոշումը դատավճռի պես հնչեց: Նման հիվանդություն ունեցողներից ընդամենը 10%-ն է կենդանի մնում:

“Իմ միակ հույսը վիրահատությունն էր: Սակայն քաղցկեղը տարածվել էր.ստիպված էին հեռացնել աջ ակնախնձորը, ինչպես նաև աջ կողմի մկաններն ու նյարդերը: Ինձ համար շատ դժվար էր, սակայն ես որոշեցի ամեն ինչ անել, որ մնամ կնոջս ու փոքրիկ որդուս հետ հնարավորինս երկար”:

Չցանկանալով տրտնջալ բախտից`  նա որոշեց օգտվել իր արտաքինից ու  սկսեց ակտիվորեն նկարահանվել զոմբիների դերում, երաժշտական հոլովակներում ու հեռուստաշոուներում:

Հիմա նա հույս ունի, որ հաղորդումներին մասնակցությունն իր համար նոր հնարավորություններ կբացի: Նա ուշադրություն չի դարձնում իր արտաքինը շահագործելու մասին մեղադրանքներին. կարևորը` կրկին ընտանիքի կերակրող դառնալն է:

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply