Սպանության մեջ մեղադրվող Պիստորիուսին թույլատրել են մեկնել արտասահման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 17:18

Հարավաֆրիկացի սպորտսմեն Օսկար Պիստորիուսը, ով մեղադրվում է ընկերուհու սպանության մեջ, թույլտվություն է ստացել մեկնել  արտասահման:

Հինգշաբթի դատավոր Բերթ Բամը հայտարարել է, որ հայցվորը կարող է օգտագործել իր անձնագիրը ՀԱՀ-ից արտերկիր ճանապարհորդելու նպատակով:

Պիստորիուսի կատարած սպանությունը ցնցել է ողջ ազգին, որը 26-ամյա մարզիկին ընդունում էր  որպես հերոս, ով առանց երկու ոտքերի կարող է հաղթահարել հակառակորդին:

Համաձայն դատախազների՝ Պիստորիուսը կատարել է կանխամտածված սպանություն՝ կրակելով լոգարանի կողպված դռանը, այնուհետև հարվածելով ընկերուհուն, ով այդ պահին լողանում էր, ապա կրակել նրա վրա:

Պիստորիուսն ասել է, որ սպանությունը ողբերգական թյուրիմացություն էր և նրան թվացել էր, թե տուն է ներխուժել ավազակ, և նա խուճապահար կրակ է բացել ավազակի ուղղությամբ:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply