Ղարաբաղցի երիտասարդներն այս ամառ ձիարշավարան կկառուցեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2009 15:41

Vanq gyux18-35 տարեկան, բժշկական հետազոտություն անցած ղարաբաղցի երիտասարդներ հունիսի 25-ից մինչեւ սեպտեմբեր ամիս կմասնակցեն ամառային հանգստի եւ աշխատանքի ճամբարին, որը կազմակերպել է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը`  «Ata Vank Les» ՓԲԸ-ի հովանավորությամբ:

«Ata Vank Les» ՓԲԸ-ն արտասահմանյան ընկերություն է, որը ԼՂՀում փայտամշակման ոլորտում 1. 500 000 դոլարի ներդրում է կատարել եւ զբաղվում է մանրահատակի արտադրությամբ: Ընկերությունը պատկանում է ռուսաստանցի գործարար Լեւոն Հայրապետյանին, ով Ղարաբաղում հատնի է որպես մեծ բարերար եւ անցյալ աշնանը կազմակերպված «Մեծ հարսանիք»-ի հովանավորը: Հայրապետյանի շնորհիվ տարիներ շարունակ Վանք գյուղի բնակիչներն ապահոված են մշտական աշխատանքով, ունեն կովեր եւ վերանորոգված բնակարաններ:

Ճամբարում երիտասարդները կատարելու են միջին ծանրության ֆիզիկական աշխատանք: Տղաները մասնակցելու են Վանք գյուղում կառուցվող ձիարշավարանի շինարարական աշխատանքներին, իսկ աղջիկները կանաչապատելու եւ բարեկարգելու են շրջակա միջավայրը:

Ինչպես նշում է Երիտասադության հարցերի բաժնի պետ Տիգրան Աթանեսյանը, երիտասարդները աշխատանքի դիմաց չեն վարձատրվելու` «փոխարենը ճամբարի հովանավորը ապահովելու եւ հոգալու է երիտասարդների հանգիստը»:

Ճամբարի ամեն հերթափոխին կմասնակցեն 30-50 հոգի, որոնք գիշերելու են հատուկ վրաններում:

Իսկ հուլիսի 1-ից ղարաբաղցի 11-րդ դասարանցի 600 աշակերտներ կմասնակցեն ԼՂՀ Կրթության եւ Գիտության նախարարության կազմակերպած ռազմահայրենասիրական ճամբարին: Երեք հերթափոխով տասնօրյա ճամբարը կանցկացվի Ասկերանի շրջանի Այգեստան /նախկինում Բալլուջա/ գյուղի տարածքում:

Տղաները գիշերելու են հատուկ տնակներում, որոնք նախկինում ծառայում էին ԼՂՀ ՊԲ հետախուզական ճամբարին:

Դիտվել է 1757 անգամ:
Print Friendly

Leave a Reply