Պուտինը հրաման է արձակել Սև ծովի շրջանում հանկարծակի զորավարժություններ սկսելու վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 17:16

ՌԴ նախագահ Պուտինը հրաման է արձակել Սև ծովի շրջանում  հանկարծակի  զորավարժություններ սկսելու վերաբերյալ: РИА Новости –ն գրում է, որ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համապատասխան հրաման է ստացել մարտի 28-ին, ժամը 4-ին: Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ խոսքը “մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգման” մասին է: Տագնապով ոտքի են հանվել Հարավային ռազմական մարզի ստորաբաժանումներն ու միավորումները, Սևծովյան նավատորմը,  Ռազմա-տրանսպորտային ավիացիան: Զորավարժություններին մասնակցում է ընդհանուր առմամբ 7 հազար մարդ, 250 զրահամեքենա, 50  հրետանի , 20 մարտական ինքնաթիռ և 36 տարբեր նշանակության նավ:

Նախորդ նմանատիպ ստուգումը կատարվել էր փետրվարին:

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply