Արմեն Սարգսյանի՝ Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդին միանալու վերաբերյալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 28, 2013 17:07

Լիդիան ինթերնեյշնլը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:

Լիդիան ինթերնեյշնլը Գեոթիմ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է: Լիդիան ինթերնեյշնլի գրասենյակը գտնվում է Միացյալ Թագավորությունում: Լիդիանը բաց բաժնետիրական ընկերություն է՝ ցուցակված Տորոնտոյի ֆոնդային բորսայում:
Ընկերությունը՝ Ամուսլարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդրնելու է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 240-ը՝ հանքի շինարարության փուլում:

Լիդիան ինթերնեյշնլի հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ամբեր Կապիտալը, Վան էկ Գլոբալը և մի շարք այլ միջազգյաին ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ:

Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական չափանիշների, այդ թվում՝ ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների վրա:

Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր տնօրեն և նախագահ պարոն Թիմ Քոֆլինը ողջունել է պարոն Սարգսյանի նշանակումը. «Լիդիանը ողջունում է Պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարևոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է և մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաև Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը»,- ասել է Թիմ Քոֆլինը:

Պարոն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից. «Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ: Մինչ այդ պարոն Սարսգյանը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում եւ Եվրասիայում: Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:

Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն եւ Bank of America Merrill Lynch-ը:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply