Նելսոն Մանդելան կրկին հոսպիտալացվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 17:15

ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան կրկին հոսպիտալացվել է թոքերի վարակի կրկնության պատճառով:

94-ամյա Նոբելյան մրցանակակրին հիվանդանոց են ընդունել չորեքշաբթի կեսգիշերին: Կառավարության պաշտոնական հայտարարության մեջ մանրամասներ չկան, սակայն նշված է, որ նախկին նախագահը ստանում է բարձր մակարդակի բուժօգնություն:

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը վերջին տասնամյակի ընթացքում քաղաքական ասպարեզում եղել է պասիվ, սակայն դեռևս հիշվում է որպես ռասիզմի դեմ պայքարի սիրված խորհրդանիշ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Մանդելայի առողջական վիճակը վատթարացել է:

Նախորդ տարվա դեկտեմբերին  նա երեք շաբաթ անց է կացրել հիվանդանոցում:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply