Թուրքիան սիրիացի փախստականներին հետ է ուղարկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 16:20

Այսօր  Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ռազմական իշխանությունների ու սիրիացի փախստականների միջև:  Պայմաններից դժգոհ փախստականների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ, մի քանի մարդ է վիրավորվել:

Թուրքական իշխանություններն առնվազն 600 սիրիացու են հետ ուղարկել հայրենիք, որոնք փախստականների ճամբարներից մեկում մասնակցել են զանգվածային անկարգություններին:

“Այդ մարդկանց բռնի գործողությունները տեսագրվել են տեսահսկման խցիկներով, որոնք տեղադրված են այդ ճամբարներում”,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը` բացատրելով փախստականներին հետ ուղարկելու փաստը:

Նրա խոսքով, մարտի 27-ին փախստականների մի խումբ փորձել է կազմակերպել բողոքի ակցիա ճամբարում կենցաղի վատ պայմանների դեմ: Ոստիկանները, որոնց ուղարկել էին նրանց հանդարտեցնելու, հարձակման են ենթարկվել, ողջ ճամբարով մեկ ծեծկռտուք է սկսվել: Դրա պատճառով  ոստիկանները ստիպված արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ են կիրառել:

Դրանից հետո  թուրքերը վերլուծել են տեսանյութերն ու որոշել 600-700 ակտիվիստ  փախստականներին հետ` Սիրիա ուղարկել:

Սիրիացի փախստականների  ընդհանուր թիվը գերազանցում է 150 հազարն ու գնալով ավելանում է: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիան ընդհանուր առմամբ լքել է ավելի քան 1 մլն մարդ, ընդ որում, ենթադրվում է, որ 2013-ին այդ թիվը կեռապատկվի, եթե մարտական գործողությունները չդադարեն:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply