ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2010 21:08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ամերիկահայ բարերար, ականավոր գիտնական, պրոֆեսոր Ժոզեֆ Դորյանին: Ողջունելով պատվարժան հյուրին` նախարարը նշեց ,,Պատիվ ունեմ Ձեզ ընդունելու` որպես մեծ հայ մարդու, ով իր հնարավորությունների շրջանակում օգտակար է լինում հայրենիքի խնդիրների լուծմանը: Շնորհակալ եմ Ձեզանից, որ մտադրված եք շարունակել նման բարի գործերը: Այն դպրոցը, որը Ձեր ջանքերով կառուցվել է, իրականում պետք է դառնա Գյումրիի լավագույն դպրոցներից մեկը: Նախարարությունը պատրաստ է Ձեզ հետ միասին լավագույնս իրականացնել Ձեր և մեր իղձերը, մոտեցումները` հայրենիքում լավ դպրոցներ ունենալու գործում>: Պրոֆեսոր Ժոզեֆ Դորյանը նախարարին ներկայացրեց այն հիմնական մոտեցումները և ցանկությունները, որոնք վերաբերում են դպրոցներում կրթության որակի ապահովմանը և ուսուցչական կազմի մասնագիտական պատրաստվածությանը: Պրոֆեսորը նշեց, որ կցանկանար այդ դպրոցը տեսնել որպես Գյումրի քաղաքի ավագ դպրոցներից մեկը, որտեղ աշակերտները կստանան որակյալ և մրցունակ գիտելիքներ` իրենց առջև բացելով ցանկացած համալսարան ընդունվելու լայն հնարավորություններ: Բարերարը պատրաստակամություն հայտնեց ջանքեր չխնայել` այդ նպատակի իրականացման համար: Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ բարերարի պատրաստակամությունը համահունչ է ՀՀ կառավարության կողմից վարվող կրթական քաղաքականությանը և հավաստիացրեց, որ նախարարությունն աջակից կլինի Գյումրիում նոր որակի ուսումնական հաստատության կայացման գործընթացին:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը պրոֆեսոր Ժոզեֆ Դորյանին իրականացրած հայրենանվեր գործունեության համար հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևը` “Ոսկե հուշամեդալը”:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply