Պաթոլոգոանատոմները հայտնաբերել են, որ Բերեզովսկու կողոսկրը կոտրված է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 16:12

Բորիս Բերեզովսկու մարմնի հերձումից հայտնի դարձավ, որ նրա կողոսկրը կոտրված է: Դրանով հանդերձ մարմնի վրա կապտուկներ չկան: Այդ մասին այսօր հաղորդել է  Guardian թերթը` վկայակոչելով ընտանեկան աղբյուրները:

Բորիս Բերեզովսկուն գտել են մահացած մարտի 23-ին, Բերկշիր կոմսության իր առանձնատանը: Նրա մարմինը գտել է սպասարկող անձնակազմի աշխատակիցներից մեկը: Նա բացել է Բերեզովսկու տան ներսից փակված լողարանի դուռը և հայտնաբերել է նրան հատակին պառկած: Շտապ օգնության  ժամանած  բժիշկները հաստատել են մահը: Հերձման արդյունքների հրապարակումից հետո  մասնագետները չեն հայտնաբերել բռնությամբ մահ, ամեն ինչից երեվում էր, որ գործարարը կախվել է: Սակայն ոստիկանությունը պնդում է, որ սա դեռ հետաքննության վերջը չէ: Հարկավոր է կատարել տոքսիկոլոգիական փորձաքննություն և հյուսվածքների անալիզ, որոնք մի քանի շաբաթ կտևեն: Այս ամենից հետո պաշտոնապես կհրապարակվի մահվան պատճառը:

 

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply