Ադրբեջանում ապրիլի 12-ին նոր ցույց է տեղի ունենալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 16:19

Ադրբեջանցի ակտիվիստներն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Շատրվանների հրապարակում հերթական բողոքի ակցիան կանցկացնեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը, Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է մի խումբ, որտեղ կոչ է արվում ապրիլի 12-ին հավաքվել Շատրվանների հրապարակում և իրենց բողոքն արտահայտել երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հետապնդումների և բռնաճնշումների դեմ: Բողոքի ակցիան կրելու է “Ձեռքերդ հեռու երիտասարդներից” կարգախոսը:

Խմբի հեղինակ,  ադրբեջանական ընդդիմադիր “Ազադլըգ” թերթի գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդն հայտարարել է, որ Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը սկսել է անխնա պայքար քաղաքապես ակտիվ երիտասարդների դեմ: “Այս ամենը բնորոշ է  հոգեվարք ապրող վարչակարգին, որը վերջին ջղաձգումներն է անում, և որպեսզի այդ փուլը հնարավորինս անցավ անցնի, պետք է համերաշխություն ցուցաբերենք նրանց նկատմամբ”,-գրել է Զահիդը:

Հավելենք, որ Ադրբեջանում մարտ ամսվա ընթացքում անհիմն մեղադրանքներով արդեն ձերբակալվել է 5 երիտասարդ ակտիվիստ:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply