Մարդու իրավունքների ակումբը կոչ է արել ՄԱԿ-ին մեծացնել ճնշումը Բաքվի նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 15:45

Ադրբեջանում Մարդու իրավունքների ակումբը Միավորված ազգերի կազմակերպությանը կոչ է արել մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա ու ստիպել նրանց հարգել մարդու հիմնարար իրավունքները, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Ապրիլ-մայիս ամիսներին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Սոցիալական ու մշակութային հարցերով հանձնաժողովում Ադրբեջանի հարցով ընթացիկ քննարկումներ են տեղի ունենալու: Քննարկումների ժամանակ Ադրբեջանում գործող ՄԱԿ-ի կառույցները ներկայացնելու են իրենց  վերլուծությունն այն մասին, թե Բաքուն որքանով է կատարել մարդու հիմնարար իրավունքների ոլորտում, ինչպես նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները:

“Վերջին շրջանում Ադրբեջանն էլ ավելի վատ է կատարում մարդու իրավունքները հարգելու առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները: Մենք կարծում ենք` այս քննարկումները լավ հնարավորություն են Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ նրանց պարտավորեցնելով ավելի պատասխանատու լինել միջազգային պարտավորությունները կատարելու հարցում»,- հայտարարել է Մարդու իրավունքների ակումբի տնօրեն Ռասուլ Ջաֆարովը:

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply