«Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող գլխավորել «Ժառանգության» ՏԻՄ ընտրությունների ցուցակը, քանի որ արդեն ընտրված նախագահ է»,- Արմեն Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2013 15:08

Կայացավ ՏԻՄ ընտրությունների «Ժառանգության» թեկնածուների ցուցակի առաջին համարի` Արմեն Մարտիրոսյանի մամլո ասուլիսը Ազատության հարապարակում: Ասուլիսի սկզբում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, թեև ԶԼՄ-ներում լուսաբանում չեն գտնում որոշ դեպքեր, բայց սփյուռքը լայնորեն օժանդակում է «Ժառանգությանը»: Նա ասաց, որ հենց այսօր էլ իրենք ուղիղ կապի մեջ են եղել Ֆինլանդիայի մեր հայրենակիցների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին` շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող գլխավորել «Ժառանգության» ցուցակը, քանի որ այժմ խոսքը տեղական կառավարման մարմինների ընտրությանն է վերաբերում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն իսկ ընտրված նախագահ է:

Արմեն Մարտիրոսյանն ասաց` գիտի, որ արդեն իսկ սկսվել է մարդկանց ցուցակագրումը ՏԻՄ ընտրություններից առաջ, բայց նաև նշեց, որ «Ժառանգության», ինչպես ցանկացած այլ կուսակցության,  պատասխանատվությունների մեջ չի մտնում դրա դեմ որևէ բան անելը. «Մենք չէ, որ պիտի բռնենք ընտրակեղծարարների ձեռքը, մեզնից յուրաքանչյուրը հարկեր է մուծում, որպեսզի այդ գումարից վարձատրվեն ոստիկանության և ԿԸՀ աշխատակիցները, ու նրանք է, որ պետք է գտնեն ու պատժեն ընտրակեղծարարներին: Կուսակցությունը պարտավոր չէ օպերատիվ հետախուզական գործողություններ կատարել»:

Արմեն Մարտիրոսյանը թեթև վերաբերեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է ինքը նայում այն սոցիոլոգիական հարցմանը, ըստ որի առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրված Տարոն Մարգարյանը կստանա  ձայների 60 տոկոս:

«Ավելի շատ պիտի ասեին, օրինակ, որ կստանա 90 տոկոս ձայներ: Նման հարցումներ լինում են բոլոր ընտրություններից առաջ: Սա կոչվում է թվեր նկարել», –  ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply