Թուրքիայում կվերանորոգեն հայկական եկեղեցին ու կվերածեն թանգարանի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 15:02

Թուրքիայի Սեբաստիա նահանգի Գյուրուն քաղաքի Փընարունու թաղամասի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվելու է, հաղորդում է “Հայ թերթ” կայքը:

Գյուրունի քաղաքապետ Մեհմեթ Աքթաշն հայտարարել է, որ հայկական եկեղեցու և պատմական հուշարձանների վերանորոգումն իրենց համար կարևոր նշանակություն ունի. այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Նա նշել է, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացնում են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Սեբաստիայի նահանգապետարանն ու Գյուրունի քաղաքապետարանը:

Վերանորոգումից հետո նախատեսվում է եկեղեցին օգտագործել որպես քաղաքային թանգարան, որտեղ կանցկացվեն նաև մշակութային միջոցառումներ: Կարգի է բերվելու նաև եկեղեցու շրջակա  տարածքը: Նախատեսվում է ստեղծել ավտոկանգառ:

19-րդ դարի հայկական եկեղեցին սկզբում օգտագործվել է որպես կալանատուն, այնուհետ` կինոսրահ և պահեստ:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply