20 մլն Հայրիկյանին պետբյուջեից` բուժումն արտասահմանում շարունակելու համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 28, 2013 14:58

Հայաստանի կառավարությունը   մարտի 28-ին տեղի ունեցած նիստում  20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար) հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով:

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply