Մենք չենք կարող հրաժարվել այս կյանքից. PKK-ի մարտիկներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 14:42

Թուրքական «Radikal»-ը գրում է, որ միջազգային «Reuters» գործակալությունը նյութ է պատրաստել Քանդիլի շրջանում տեղակայված PKK-ի մարտիկների և նրանց ղեկավարների մասին: Երկար ժամանակ PKK-ի շարքերում գտնվող մարտիկներից մեկը գործակալության հետ զրույցում նշել է, որ չի կարող հրաժարվել իր ներկայիս կյանքից: PKK-ի նախկին անդամ մի կին էլ ասել է. «Երբեմն ինքս ինձ մտածում եմ, թե առաջիկայում մի օր, երբ կհասնենք խաղաղության և ազատության, այս կյանքը թողնելով ինչպես եմ ապրելու ընտանիքիս հետ»:

Գործակալության պատրաստած նյութի մեջ տեղ է գտել նաև Էրբիլում բնակվող «Հավին Չիյա» ծածկանունուվ PKK-ի նախկին անդամ մեկ այլ կնոջ պատմությունը: Նա պատմել է, որ թողել է PKK-ի շարքերը, երբ խմբավորման վերադասներից մեկը իրեն մեկ ամսով բանտ է ուղարկել վոլեյբոլ խաղալիս կարճ մարզահագուստ կրելու արգելքը շրջանցելու պատճառով:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply