Թուրքիայում պատգամավորները քննարկել են` Օջալանը հեղափոխակա՞ն է, թե՞ իսլամիստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 14:36

  Թուրքիայի խորհրդարանի երկու պատգամավոր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Ալի Օզգյունդյուզը և Խաղաղություն և ժողովրդավարություն խմբակցությունից Սուրեյա Օնդերը, խորհրդարանական նիստի ընթացքում դուրս են եկել ծխարան, որտեղ հետաքրքիր զրույցի են բռնվել: Մանրամասները հաղորդում է թուրքական «Radikal»-ը:

Օզգյունդյուզը, տեսնելով Օնդերին, ասել է. «Շնորհավոր լինի ձեր իսլամական միությունը: Շնորհավոր լինի PKK-ի և ԱԶԿ-ի համաձայնությունը իսլամական պետության հարցում»: Օնդերն էլ այս «շնորհավորանքին» այսպես է պատասխանել. «Դա ի՞նչ կապ ունի, ինչի՞ց ենթադրեցիր»,-զարմացած հարցրել է Օնդերը:

«Դիարբեքիրում Օջալանի նամակը դու՞ չես կարդացել: Չկարողացա՞ր հասկանալ, թե ինչ ես կարդում: Երբ համադրում ես նրա օգտագործած արտահայտությունները, հազարամյա իսլամական հովանու տակ հանդիպումը, Իմրալը կղզու նշումները, ապա երևում է, որ սոցիալիստ Ապոն (Օջալանի մականունն է) վերածվել է իսլամիստ Ապոյի: Այս ամենը խոսում է Միջին Արևելքում թուրք-քրդական համագործակցության մասին: Սա հետադիմական և մութ միություն է: Սրա արդյունքում կմաքրվեն աշխարհիկ, ժողովրդավար քուրդ քաղաքական գործիչները: Շարիաթին հավատարիմ քուրդ գործիչները ձեր տեղը կգրավեն: Ապոն ձեզ էլ, PKK-ին էլ մաքրում է»,-ասել է Ալի Օզգյունդյուզը:

Դիտվել է 646 անգամ:
Print Friendly

Leave a Reply