Իսրայելը փոխհատուցում կվճարի Թուրքիային «Mavi Marmara»-ի դեպքի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 28, 2013 14:30
2010 թվականին թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակման հետևանքով զոհվել էր 9 թուրք քաղաքացի: Ահա այս կապակցությամբ վերջերս իսրայելական կողմի ներողությունից հետո նախատեսվում է քննարկել փոխհատուցման հարցը, որի շուրջ բանակցային առաջին փուլը տեղի կունենա Անկարայում: Իսրայելական պատվիրակության ժամանման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ Թուքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և Իսրայելի արդարադատտության նախարար Ցիպի Լիվնիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնություն է կայացվել կողմերի հանդիպումը կազմակերպել առաջիկա օրերին:
Դիտվել է 721 անգամ:





Facebook
Tweet This