Ադրբեջանն այս տարվա կեսերից Սերբիայի հետ համատեղ նռնականետներ կարտադրի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 28, 2013 14:28
2013թ.-ի կեսերին շահագործման կհանձվի Բաքվում նռնականետի ադրբեջանա-սերբական արտադրամասը, հաղորդում է 1news.az-ը: Նոր ձեռնարկությունում կարտադրավեն նռնականետների տարբեր մոդելներ:
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության և սերբական Zastava Arms ընկերության միջև համատեղ արտադրություն հիմնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2011թ:
Ինչպես տեղեկացնում են սերբական ԶԼՄ-ները` գործարքի ընդհանուր արժեքը 3 մլն եվրո է: Գործարքի մեջ մտնում է Ադրբեջանում արտադրության ինչպես հիմնումը, այնպես էլ Սերբիայից արտոնագրերի ստացումը:






Facebook
Tweet This
Email This Post
