Թուրք քաղաքական գործիչ. «Հայաստանը դատապարտված է ծնկի գալու Ադրբեջանի առջև»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 14:12

   Տնտեսագիտության պրոֆեսոր, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Մևլյութ Քարաքայան «Gün.az» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հարցին: Այս մասին է գրում «Turkish NY» կայքը:

Քարաքայան նշել, որ Հայաստանը կարճ ժամանակամիջոցում պետք է հրաժարվի Ղարաբաղում իր «օկուպացրած» հողերից: Նա ծիծաղելի հայտարարություն է արել այն մասին, թե Ղարաբաղը «թուրքական հող է» և այն պետք է հետ վերադարձվի «տերերին»: Քարաքայան նշելով, որ Հայաստանը չի կարող երկար ժամանակ «օկուպացիայի» տակ պահել Ղարաբաղը, ասել է, թե Հայաստանը դատապարտված է ծնկի գալու հզորացող և զարգացող Ադրբեջանի դեմ: Քարաքայայի թյուր կարծիքով՝ հայ ժողովուրդը պետք է նկատի և հասկանա, որ Հայաստանի թուլացող տնտեսությունը այլևս չի կարողանալու դիմակայել Ադրբեջանի ուժին:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply