Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի նախագահին և խորհրդարանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 12, 2010 20:02
Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի նախագահին և խորհրդարանին` կոչ անելով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: տեղեկացրին Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնից տեղեկացնում են օրինագծի նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով նամակներ են ուղարկվել երկրի ղեկավարին, խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև` օրենսդիր մարմնի հայազգի պատգամավորներին:
Վերջիններին հայկական կազմակերպությունները կոչ են անում մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանական նիստում հանդես գալ հայտարարությամբ և Վրաստանի խորհրդարանին կոչ անել հարգել 1915-1923 թ.թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նախաձեռնության հեղինակներն են «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայկական համագործակցության կենտրոն» և Վրաստանի հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները: Այս տարի լրանում է 1915թ–ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ցեղասպանության արդյունքում տեղահանվել և իր պատմական հայրենիքում ոչնչացվել է ավելի քան 1,5 միլիոն հայ: Քսաներորդ դարասկզբի մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճիրը` հայերի Մեծ եղեռնը, դատապարտել են 21 պետություններ:






Facebook
Tweet This
Email This Post
