Կադետ սեղանի թենիսիստները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2013 12:38

«Հայաստան» մարզական միության դահլճում ավարտվեցին սեղանի թենիսի Հայաստանի կադետների և մինի կադետների առաջնությունները:

Կադետների առաջնությանը մասնակցեցին 61 մարզիկներ: Նրանցից  37-ը տղաներ, իսկ 24-ը՝ աղջիկներ էին: Տղաների  Հայաստանի չեմպիոն դարձավ Սերգեյ Սիմոնյանը:  Սիմոնյանը, ընկերակցելով Քրիստ Ավանեսյանին,  զուգախաղում նույնպես դարձավ հաղթող: Կադետների մրցաշարում աղջիկներից Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Սվետլանա Եղիազարյանը  Նա Դիանա Խոջագորյանի հետ միասին զուգախաղերում նույնպես հռչակվեց հաղթող:

Մինի կադետների առաջնության մասնակցեց  56 մարզիկ` 34 տղա և 22 աղջիկ: Տղաների անհատական մրցաշարի  չեմպիոնն է Էդգար Ռաֆայելյանը, իսկ աղջիկների՝ Էլեն Բախչաջյանը:

Առաջնությանը մասնակցում էին   Երևանի, Գյումրիի և Սևանի, ինչպես նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչները:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply