Հրդեհ ԱԺ նկուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2013 12:32

Մարտի 27-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զորակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.25-ին, մարվել` 13.46-ին:

Չաուշի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 տան ցան­կա­պատից այրվել է 5 հենասյուն եւ մոտ 6000 քմ բուսածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել` 17.27-ին:

Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 20.51-ին տեղեկություն է ստացվել, որ Ազգային ժողովի կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին:

Այրվել են ստվարաթղթի եւ փայտի մնացորդներ` մոտ 1 քմ:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply